Այսօր: Շաբաթ, 6 Մարտի 2021թ.
Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 51-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 51-Ա


Զեկ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ԳՐԻԳՈՐԻ ԱԿՈՊՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏԱԾ ՍՈՃԻ ՏԵՍԱԿԻ ԾԱՌԻ ՎՆԱՍԸ ԶԻՋԵԼՈՒ ԵՎ ՈՐԵՎԷ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐ ՉՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակռավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , 41- րդ հոդվածով  և հաշվի առնելով  այն հանգամանքը, որ Այրում համայնքի Բագրատաշեն գյուղում գտնվող սոճի ծառը թեքված էր և  համարվում էր  բնակչությանը պոտենցիալ վնաս  հասցվելիք օբյեկտ, որը պետք է հատվեր համայնքապետարանի ուժերով , սակայն վերը նշված ծառը հատվել է Բագրատաշենի բնակիչ Գրիգորի Ակոպովի կողմից  և այն , որ նա հատված ծառը չի օգտագործել իր սեփական նպատակների համար, այլ թողել է համայնքապետարանի վերահսկողության ներքո՝ Այրում համայնքի ավագանին

                                                         որոշում է

1. Զիջել Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ Գրիգորի Ակոպովի կողմից  սոճի ծառի հատման պատճառով առաջացած վնասը ։

2.  Գրիգորի ակոպովից չպահանջել որևէ փոխհատուցման գումար հատած սոճի ծառի համար:

3. Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում ստորագրման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՊԱՐԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՊԱՐԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը  ավագանու անդամներին   ներկայացրեց, որ Բագրատշեն գյուղի բնակիչ Գրիգորի Ակոպովի կողմից հատվել է սոճի ծառը ,  որը թեքված էր և  համարվում էր  բնակչությանը պոտենցիալ վնաս  հասցվելիք օբյեկտ: Այն  պետք է հատվեր համայնքապետարանի ուժերով , սակայն վերը նշված ծառը հատվել է Բագրատաշենի բնակիչ Գրիգորի Ակոպովի կողմից  և հատված ծառը չի օգտագործել իր սեփական նպատակների համար, այլ թողել է համայնքապետարանի վերահսկողության ներքո: Խնդրեց ավագնու անամներին զիջել Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ Գրիգորի Ակոպովի կողմից  սոճի ծառի հատման պատճառով առաջացած վնասը և  Գրիգորի ակոպովից չպահանջել որևէ փոխհատուցման գումար հատած սոճի ծառի համար:

 

Հարցը դրվեց քվեարկության՝

կողմ-                      դեմ-                    ձեռնպահ-

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Այրում, Աբովյան 1

098-72-33-00

ayrum.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՐՈՒՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner