Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Այրումի համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների 2021թ. համար սահմանել վարձավճար՝
1) <<Այրումի երաժշտական դպրոց>> ՝
ա. դաշնամուրի բաժնում՝ մեկ ամսվա համար՝ 2500 դրամ.
բ. ազգային նվագարանների բաժնում՝ մեկ ամսվա համար՝2000 դրամ.
2) <<Բագրատաշենի երաժշտական դպրոց>>՝
ա. դաշնամուրի բաժնում՝ մեկ ամսվա համար՝ 3000 դրամ.
բ.ազգային նվագարանների բաժնում՝ մեկ ամսվա համար՝2000 դրամ. 3) Այրում համայնքի մանկապարտեզ հաճախող սաների համար՝ մեկ ամսվա համար՝ 5000 դրամ:
2.Սահմանել զեղչեր համայնքի բնակչության սոցիալական հետևյալ խմբերի համար՝ երկկողմանի ծնողազուրկ, զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաները ազատվում են վարձավճարից.
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից:
4. Ուժը կորցրած ճանաչել Այրում համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 10 -ի թիվ 84-Ն որոշումը:
|