Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի փետրվարի 13-ի N ՍՊ /14.1/4748-2020 հանձնարարականը Այրում համայնքի ավագանին՝ Որոշում է
1. Տալ համաձայնություն Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, ՀՀ սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, Այրում համայնք, գյուղ Բագրատաշեն 19-րդ փողոց թիվ 69/5 հասցեում գտնվող 11-016-0236-0110 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը` հատուկ նշանակության, գործառնական նշանակությունը` հատուկ նշանակության 0.1036 հա հողամասը սահմանված կարգով կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու համար:
2. Կառուցապատման իրավունքով տրամադրելու համար հողամասի տարեկան մեկնարկային վարձավճար սահմանել 600000 ՀՀ դրամ , քայլի չափը տարեկան մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով՝ 30000 ՀՀ դրամ և 50 տարի ժամկետով:
3. Նշված Հողամասը օգտագործել միայն անմաքս առևտրի խանութ կառուցելու նպատակով:
4. Հողամասը տրամադրել 2 տարվա ընթացքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից: |