Ղեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ՙՀՀ բյուջետային համակարգի մասին՚ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն համայնքի ավագանին
Ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Այրում համայնքի 2021թ. բյուջեն՝
1) եկամուտների գծով 372549.4 հազար դրամ,
2) ծախսերի գծով 436549.4 հազար դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը) 64000.0 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` (հատված 1),
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` (հատված 2),
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` (հատված 3),
5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը(պակասուրդը)` (հատված 4),
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի(պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` (հատված 5),
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` (հատված 6),
8. Սահմանել, որ՝
1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները,
2) թույլատրել համայնքի ղեկավարին գանձապետական հաշվի 2020թ. տարեվերջյան ազատ մնացորդն ինքնուրույն ներառել 2021 թվականի բյուջեի եկամտային մասում և ծախսային մասում ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար,
3) ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև ՙՀայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն կատարվող վերաբաշխումները չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 15-%ը: |