17.02.21
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ 2021-2025ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Սույն թվականի փետրվարի 16-ին Այրումի համայնքապետարանում տեղի ունեցավ Տավուշի փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանի հանդիպումը Այրում համայնքի շահագրգիռ կազմակերպությունների՝ ֆերմերների, առողջապահության , կրթության, բիզնեսի ոլորտները համակարգող ներկայացուցիչների հետ: Քննարկվեց Տավուշի մարզի 2021-2025թ.թ. ռազմավարական զարգացման ծրագրի մեջ փոփոխություններին առնչվող հարցեր:1 Գյուղատնտեսության ոլորտում համայնքի համար առաջնային խնդիր է պտղաբուծության զրգացման համար ինտենսիվ այգիների հիմնումը:2. Բիզնեսի ոլորտում շատ կարևոր է արտադրված պտղի պահածոյացումը , չրի արտադրություն կազմակերպումը և պատրաստի արտադրանքի իրացումը մեր հանրապետությունում և արտերկրում:3. Քննարկվեց համայնքում առողջապահության ոլորտին առնչվող ...
Մանրամասն |
|
28.01.21
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԻՄ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
|
ԴՈՒՔ ՄԵՐ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՆԵՐԿԱՆ ԵՔ, ՏՂԵՐ՛Ք․․․․․․Շնորհավոր տոնդ իմ Հայ զինվոր, իմ փառապանծ Հայոց բանակ․․Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, բանակի մասին շարադրություն գրող աշակերտինը, իր զինվորին սպասող աղջկանը և յուրաքանչյուր այն հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում հայ զինվորի համար:Մեր՝ փյունիկվելու չհոգնող տեսակը նորից արարելու կամք ու ուժ է գտնելու : Մեր տղաները ասել են , որ հաղթանակը լինելու է: Իհարկե, հալոցք կլինի. կհնչեն հաղթական երգեր, քանզի դուք մեր հավերժական ներկան եք, մեր հաղթական ապագայի խորհրդանիշը։Շնորհավորում ենք հերոսական մարտերում ծնված, հասակ առած ու զորացած Հայոց ...
Մանրամասն |
|
12.11.20
ԱՐՑԱԽԸ ԿՐԿԻՆ ԳՈՅԱՄԱՐՏՈՒՄ Է
|
Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում գտնվող Արցախ նահանգը ժամանակագրական առումով ունի երեք հազարամյա պատմություն, որն ընդունված է բաժանել չորս դարաշրջանի՝հին շրջան Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոնՄիջնադար - քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը:Նոր շրջան - սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։Նորագույն շրջան - ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև ԼՂՀ պատմությունըԸստ 5-7-րդ դարերի «Աշխարհացույց»-ի, Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը կամ աշխարհը։ Զբաղեցրել է 15 500 կմ2 տարածք, ...
Մանրամասն |
|
15.09.20
ԵՐԿԱ˜ Ր ՍՊԱՍՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
|
Վերջապես այսօր իրականացվեց Այրումի մանկապարտեզի սաների և դաստիարակների վաղեմի երազանքը՝ ունենել հարմարավետ, գեղեցիկ ժամանակակից չափանիշներին համապատասխանող ՀՈԱԿ: Շնորհիվ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ և համայնքի մեծ ջանքերի, երկար ու ձիգ, մոտ մեկ տարի ընդմիջումից հետո այսօր համայնքի առաջին կրթօջախը՝ Այրումի հիմնանորոգված մանկապարտեզը իր լուսավոր և ջերմ դռները բացեց սաների առջև, չարաբաստիկ համավարակի պատճառով, ընդարձակ և լուսավոր երեք խմբերում ընդունելով ընդամենը 36 սան՝ աշխատող մայրերի երեխաներին, նախկին 87-ի փոխարեն: Դեբեդավանի նորաբաց մանկապարտեզը պահպանելով համավարակի կանոնները չի դադարել աշխատելուց, Արճիսի, Հաղթանակի մանկապարտեզները ...
Մանրամասն |
|
11.09.20
ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ
|
Երկար տարիներ Այրումի համայնքապետարանը չունի ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենքային պայմաններ: Խնդիրը ըստ էության շատ կարևոր է և նպատակային, նոր շենք կառուցելու համար համայնքը չունի սեփական միջոցներ, սակայն բալանսում ունի 1988թ. -ից անավարտ մնացած կիսակառույց շենք, որը հնարավոր է վերանորոգել և ծառայեցնել նպատակին:2016 թ. Հայաստանի Հանրապետությունում համայնքների խոշորացման հերթական փուլում ձևավորվեց Այրում համայնքը իր 8 բնակավայրերով՝ 11.075 բնակչով: Այլևս հնարավոր չի կատարել բնակչության բարձրակարգ սպասարկում նման շենքային պայմաններում:Այստեղ համայնքին օգնության հասավ մեր կառավարությունը իր սուբվենցիոն ծրագրով՝ տրամադրելով վերակառուցման ծախսերի 60 %-ը, համայնքն իր հերթին կկատարի ...
Մանրամասն |
|
01.09.20
Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առթիվ
|
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և ծնողներ,սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:Այն այս տարի համավարակի պատճառով չի նշվելու ավանդական աշխուժությամբ, ուսումնական հաստատությունների բակերում ուրախ աղմուկը տեղափոխվելու է 15 օր հետո, սակայն սա ժամանակավոր դժվարություն է, որը հաղթահարելու ենք միասին: Կարևորը ձեր առողջությունն է:Այս օրն առանձնահատուկ է հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու դպրոց: Գիտելիքն աշխարհի ամենահզոր զենքն է և հնարավորությունների դռները բացող բանալին: Այսօր Հայաստանը պարտավոր է հասնել կրթության՝ ժամ առ ժամ զարգացող տեմպին: Այլ ճանապարհ չունենք:Բոլոր նվաճումների հիմքում որակյալ հանրակրթությունն է, որն այսօր փոփոխությունների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |