Այսօր: Կիրակի, 29 Մարտի 2020թ.
Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1286
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.03.20 ԱՅՐՈՒՄԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՍՏԱՑԱՎ ԳՈՒՅՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ
Օրերս  <<ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ>> բարեգործական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ և Այրում համայնքի միջոցներով հիմնովին վերանորոգված   մանկապարտեզը ստացավ գույքի վերջնական խմբաքանակը FCN /Focus on Children Now/ բարեգործական հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի  կողմից: Խորին շնորհակալություն բոլոր այն կազմակերպություններին և բարեգործներին ,ովքեր սատար կանգնեցին, իրենց մասնակցությունն ու ներդրումներն ուղղեցին հանուն մեր երկրի մատաղ սերնդի դաստիարակման  ու նախակրթական գործին:Վերջապես Այրում քաղաքի նախադպրոցական քաղաքացիները կհաճախեն բարեկարգ, լուսավոր և հարմարավետ կրթօջախ: Շնորհակալություն բոլոր վարպետներին, բանվորներին, մաքրուհիներին,  ... Մանրամասն
18.03.20 📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,Այրումի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով նոր կորոնավիրոսի հավանական տարածումը կանխելու նպատակով առաջիկայում քաղաքացիների հետ շփումները կրճատվելու են՝ ընդունելություն կլինի միայն հրատապ և անհետձգելի հարցերով,ինպչես նաև կարող եք մեզ դիմել օն-լայն տարբերակով ,այցելելով Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայքը ayrumcity.am :Այրումի համայնքապետարանը կրկին կոչ է անում՝ հետևել ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց, ինչպես նաև խստորեն պահպանել հիգիենայի կանոնները։Հիմնվելով երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշման վրա խնդրում ենք Ձեզ առավել ուշադիր լինել .Ինչպե՞ս պաշտպանվել ... Մանրամասն
09.03.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8 ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ
Սիրելի կանայք Այրումի համայնքապետարանը ջերմորեն շնորհավորում է ձեզ մարտի 8-ի` կանանց տոնի կապակցությամբ: Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:Առաջին հերթին ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային  լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են: Թող ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր անկախ երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:Հրաշալի այս տոնի առթիվ մաղթում ենք ձեզ անձնական հարատև երջանկություն,  գարնանային ... Մանրամասն
09.03.20 ՍՏԱՑՎԵՑ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

Կապիտալ վերանորոգումից հետո Այրումի մանկապարտեզը ստացավ մանկական գույքի առաջին խմբաքանակը ,,ԱՄՆ-ի Հայ դպրոց,, հիմնադրամի  կողմից:

նախադպրոցական կրթօջախի գեղեցիկ, լուսավոր և հարմարավետ 3 խմբերը կհամալրվեն նորանոր բազմերանգ գույքային պարագաներով, նոր տեխնիկայով, խոհանոցի կահույքով և սպասքով:

 

13.02.20 Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ
 Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին տոնում են սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց սեր խոստովանում, նվիրում են միմյանց խորհրդանշական նվերներ:Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն`   Հին Հռոմում ապրել է Վալենտին անունով մի բժիշկ-հոգևորական: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները: Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն ... Մանրամասն
13.02.20 ԱՅՍՕՐ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՏՐՆԴԵԶԻ ՏՈՆԸ
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տրնդեզ, Տեառն ընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառն ընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Այրում համայնքի ավագանու նիստ
Այրում համայնքի ավագանու հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Այրում, Աբովյան 1

098-72-33-00

ayrum.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՐՈՒՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner