Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019թ.
Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2019,Հոկտեմբեր 8 - Նոյեմբեր 8


Հայտարարություն



Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անահիտ Հակոբյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
08/10/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
08/11/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման մեջ» ծրագիրը 2019թ. նոյեմբերի 7-9-ը կազմակերպում է «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառումը՝ խրախուսելու բազմաբնակավայր համայնքներում տարաբնույթ խնդիրներին արձագանքող կանանց ակտիվ խմբերի ստեղծումը։

#DEMOCoDesign Lab-ին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հայտերի ներկայացման ուղեցույցից, անցնելով հետևյալ հղումով` http://bit.ly/2Oiw0jM  :

Լաբի նպատակն է մշակել նախագծեր բազմաբնակավայր համայնքներում կանանց մասնակցությունը խրախուսելու համար: Եռօրյա #DEMOCoDesign Lab-ի ընթացքում մրցույթով ընտրված մինչև 6 գաղափարները կներկայացվեն մասնակիցներին, նրանց օգնությամբ կմշակվեն և կդառնան նորարարական նախագծեր:

Հաղթող նախագծերը պետք է իրականացվեն Հայաստանի բազմաբնակավայր համայնքներում՝ ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ:

Հաղթող նախագծերը կստանան ֆինանսական աջակցություն։

#DEMOCoDesign Lab-ին մասնակցելու համար Դուք կարող եք դիմել որպես գաղափար առաջարկող կամ որպես մասնակից (փորձագետ):

Ձեր գաղափարները կարող եք ներկայացնել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2IoE2Ug ։

Եթե ցանկանում եք ներգրավվել որպես մասնակից, ունեք փորձագիտական գիտելիքներ, կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2LP0vME ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 20-ն է։

#DEMOCoDesign Lab-ն իրականացվում է ՄԱԶԾ-ի՝ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման մեջ» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու  նիստ 29․03․2019
Ավագանու  նիստ 29․03․2019
Ավագանու նիստ  02.10.2019
Ավագանու նիստ  02.10.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Այրում, Աբովյան 1

098-72-33-00

ayrum.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՐՈՒՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner