Այսօր: Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021թ.
Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.11.21 ԱՅՍՕՐ ՄԵՐ ՀՅՈՒՐՆ ԷՐ KWF KYOKUSHIN ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՄԱՏՈՅԱՆԸ

Այրում համայնքի ղեկավարը և աշխատակազմը իր չեմպիոնին դիմավորեց բուռն ծափերով, ողջագուրումներով և ջերմ շնորհավորանքներով։ Մտքերով և տպավորություններով կիսվեցինք սրճի սեղանի շուրջ, իսկ հրաժեշտին մեր հերոսին արժանացրինք մի փոքրիկ ուշադրության խրախուսման ձևով։

25.11.21 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԱՅՐՈՒՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՈՎ
Համայնքի բնակիչների գոհունակությունն ու շնորհակալությունը մեզ ավելի լավ աշխատելու նոր ուժ ու եռանդ է տալիս:Հարգելի հայրենակիցներ պատրաստ ենք ծառայելու մեր ժողովրդին, քանզի մենք նրա խոնարհ ծառաներն ենք, ուրախ ենք գնահատելու մեր կատարած աշխատանքները, կցանկանաք մեր բնակիչների հետ միշտ լինել անկեղծ և ջերմ հարաբերությունների մեջ:Հարգելի հայրենակիցներ մեր խնդրանքը Ձեզ՝ գնահատել, պահել պահպանել այն գեղեցիկը, լավն ու բարին ինչ ստեղծել ենք, հատկապես լուսամփոփների հետ կապված, որոնց անխնա փչացնում և ջարդում են իհարկե դա մեծահասկները չեն, ուրեմն բոլորս լծվենք մեր սերունդների դաստիարակության գործին, որ սիրեն իրենց համայնքը, սիրեն իրենց քաղաքը, սիրեն իրենց հայրենիքը և այն գեղեցիկն ու հաճելին ինչ արվում է նրանց ... Մանրամասն
24.11.21 ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆՎԵՐԸ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻՆ
Տավուշի մարզի Այրում համայնք, գյուղ Բագրատաշեն բնակչությունը 3100 մարդ , զբաղեցրած տարածքը՝ 2290.50 հա:Այսօր Հայաստանի Հանրապետության ՖՈՒՏԲՈԼԻ ֆեդերացիայի կողմից կատարվեց նախադեպը չունեցող ներդրում՝ ամբողջովին հիմնանորոգվեց Բագրատաշենի թիվ 1 դպրոցի ֆուտբոլի մարզադաշտն իր ցանկապատով, արհեստական խոտածածկով և հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերով:Հայաստանի Հանրապետության հյուսիսային դարպասը հանդիսացող մեր զարմանահրաշ Բագրատաշեն գյուղը հիմնադրվել է 1949թ.Սոցիալիստական Աշխատանքի Հերոս Բագրատ Վարդանյանի ղեկավարությամբ: 1971թ-ից գյուղը անվանվել է Բագրատաշեն ի հիշատակ իր հիմնադրի՝ Բագրատ Վարդանյանի: Գյուղի առաջին բնակիչները հիմնականում եղել են սփյուռքահայեր` Արևմտյան Հայաստանից, Ջավախքից, ինչպես և ... Մանրամասն
22.11.21 ԳՈՌ ՄԱՏՈՅԱՆԸ ԳՐԱՆՑԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Սույն թվականի նոյեմբերի 19-20 -ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցավ KWF KYOKUSHIN WORLD CHAMPIONSHIP -ի Աշխարհի առաջնություն, որտեղ Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի մեր հայրենակից Գոռ Մատոյանը կրկին անգամ գրանցեց հերթական մեծ հաղթփանակը՝ երք մենամարտ երեք փայլուն հաղթանակ երկուսը նոկաուտով 16-17տարիքային խումբ 80+ քաշային կարգում և գրավեց 1-ին պատվավոր տեղը՝ վեր բարձրացնելով Հայկական եռագույնը: Սիրելի Գոռ դեռ շատ ու շատ մեծ հաղթանակներ են սպասում քեզ՝ ավելի լուրջ, դժվարին, պատասխանատու մենամարտեր: Քեզ մեծ կամք, նոր ուժ ու եռանդ այդ ճանապարհին, մեր ոգու ուժը, բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները թող միշտ ուղեկցեն քեզ և թող, որ քո <<սպորտային չեմպիոնի կերպարը>> փոխանցվի ... Մանրամասն
19.11.21 ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Այսօր Այրում համայնքի, Այրում քաղաքի Աբովյան փողոցի բնակիչների ուրախությանը չափ ու սահման չկար՝ վերջապես իրականություն դարձավ նրանց վաղեմի երազանքը:
Ժամեր առաջ նրանք իրենց երախտագիտությունը, սրտի ջերմ խոսքերն ու շնորհակալությունը հայտնեցին համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանին՝ կառավարության և համայնքի միջոցներով, իրենց քաղաքի ներհամայնքային գլխավոր ճանապարհի՝ Աբովյան փողոցի հիմնանորոգման համար:
Թող, որ խաղաղությունն ու հաջողություններն ուղեկցեն մեր երկրին և Արցախին:
05.11.21 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԸ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆ Է .
Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի մասնագիտական տոնն է, որը Հայաստանում պաշտոնապես նշվում է դեռ 2009 թվականից։ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունը մեր երկրում ներդրվել է բավականին ծանր՝ ճգնաժամային, Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերի ընթացքում և այն նշում ենք յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 4-ին:Այս տարի այդ օրը սովորական օր չէր, այլ մի նշանակալի և իրադարձություններով լի օր:Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Այրում համայնքի բնակիչ Նարեկ Գարիկի Ամիրջանյանի ընտանիքը հյուրընկալել է Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամ <<ԴԻԱԿՈՆԻԱ>> բարեգործական հիմնադրամին՝ իր բազմաթիվ նվերներով, կենցաղային տեխնիկայով, խոհանոցային, անկողնային, սանիտարահիգիենիկ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Այրում համայնքի ավագանու նիստ
Այրում համայնքի ավագանու հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Այրում, Աբովյան 1
098-72-33-00
ayrum.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՐՈՒՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner