Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունվարի 2022թ.
Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.12.21 ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՆՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Այրումի համայնքապետարանում այսօր՝ 2021թվականի ձմռան առաջին օրը <<պատմական>> նշանավոր օր է , համայնքը երկար տարիների սպասումներից հետո ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրի և  GIZ միջազգային կազմակերպության օնությամբ վերջապես ձեռք բերեց հարմարավետ, գեղեցիկ, ջերմ ու լուսավոր, մի գողտրիկ համայնքային կենտրոն: Այսուհետ Այրում համայնքն իր գործունեությունը կշարունակի համայնքի հաշվեկշռում  առկա կիսակառույց շենքի առաջին հարկում կառուցված համայնքային կենտրոնից: Համայնքային կենտրոնը կառուցվել է 50 % համայնքի միջոցներով և 50 % կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրով, իսկ քաղաքացիների սպասարկման գրասենյակը գույքի, նոր համակարգիչների ու տեխնիկայի հետ միասին տրամադրել ... Մանրամասն
26.11.21 ԱՅՍՕՐ ՄԵՐ ՀՅՈՒՐՆ ԷՐ KWF KYOKUSHIN ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՄԱՏՈՅԱՆԸ

Այրում համայնքի ղեկավարը և աշխատակազմը իր չեմպիոնին դիմավորեց բուռն ծափերով, ողջագուրումներով և ջերմ շնորհավորանքներով։ Մտքերով և տպավորություններով կիսվեցինք սրճի սեղանի շուրջ, իսկ հրաժեշտին մեր հերոսին արժանացրինք մի փոքրիկ ուշադրության խրախուսման ձևով։

25.11.21 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԱՅՐՈՒՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՈՎ
Համայնքի բնակիչների գոհունակությունն ու շնորհակալությունը մեզ ավելի լավ աշխատելու նոր ուժ ու եռանդ է տալիս:Հարգելի հայրենակիցներ պատրաստ ենք ծառայելու մեր ժողովրդին, քանզի մենք նրա խոնարհ ծառաներն ենք, ուրախ ենք գնահատելու մեր կատարած աշխատանքները, կցանկանաք մեր բնակիչների հետ միշտ լինել անկեղծ և ջերմ հարաբերությունների մեջ:Հարգելի հայրենակիցներ մեր խնդրանքը Ձեզ՝ գնահատել, պահել պահպանել այն գեղեցիկը, լավն ու բարին ինչ ստեղծել ենք, հատկապես լուսամփոփների հետ կապված, որոնց անխնա փչացնում և ջարդում են իհարկե դա մեծահասկները չեն, ուրեմն բոլորս լծվենք մեր սերունդների դաստիարակության գործին, որ սիրեն իրենց համայնքը, սիրեն իրենց քաղաքը, սիրեն իրենց հայրենիքը և այն գեղեցիկն ու հաճելին ինչ արվում է նրանց ... Մանրամասն
24.11.21 ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆՎԵՐԸ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻՆ
Տավուշի մարզի Այրում համայնք, գյուղ Բագրատաշեն բնակչությունը 3100 մարդ , զբաղեցրած տարածքը՝ 2290.50 հա:Այսօր Հայաստանի Հանրապետության ՖՈՒՏԲՈԼԻ ֆեդերացիայի կողմից կատարվեց նախադեպը չունեցող ներդրում՝ ամբողջովին հիմնանորոգվեց Բագրատաշենի թիվ 1 դպրոցի ֆուտբոլի մարզադաշտն իր ցանկապատով, արհեստական խոտածածկով և հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերով:Հայաստանի Հանրապետության հյուսիսային դարպասը հանդիսացող մեր զարմանահրաշ Բագրատաշեն գյուղը հիմնադրվել է 1949թ.Սոցիալիստական Աշխատանքի Հերոս Բագրատ Վարդանյանի ղեկավարությամբ: 1971թ-ից գյուղը անվանվել է Բագրատաշեն ի հիշատակ իր հիմնադրի՝ Բագրատ Վարդանյանի: Գյուղի առաջին բնակիչները հիմնականում եղել են սփյուռքահայեր` Արևմտյան Հայաստանից, Ջավախքից, ինչպես և ... Մանրամասն
22.11.21 ԳՈՌ ՄԱՏՈՅԱՆԸ ԳՐԱՆՑԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Սույն թվականի նոյեմբերի 19-20 -ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցավ KWF KYOKUSHIN WORLD CHAMPIONSHIP -ի Աշխարհի առաջնություն, որտեղ Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի մեր հայրենակից Գոռ Մատոյանը կրկին անգամ գրանցեց հերթական մեծ հաղթփանակը՝ երք մենամարտ երեք փայլուն հաղթանակ երկուսը նոկաուտով 16-17տարիքային խումբ 80+ քաշային կարգում և գրավեց 1-ին պատվավոր տեղը՝ վեր բարձրացնելով Հայկական եռագույնը: Սիրելի Գոռ դեռ շատ ու շատ մեծ հաղթանակներ են սպասում քեզ՝ ավելի լուրջ, դժվարին, պատասխանատու մենամարտեր: Քեզ մեծ կամք, նոր ուժ ու եռանդ այդ ճանապարհին, մեր ոգու ուժը, բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները թող միշտ ուղեկցեն քեզ և թող, որ քո <<սպորտային չեմպիոնի կերպարը>> փոխանցվի ... Մանրամասն
19.11.21 ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Այսօր Այրում համայնքի, Այրում քաղաքի Աբովյան փողոցի բնակիչների ուրախությանը չափ ու սահման չկար՝ վերջապես իրականություն դարձավ նրանց վաղեմի երազանքը:
Ժամեր առաջ նրանք իրենց երախտագիտությունը, սրտի ջերմ խոսքերն ու շնորհակալությունը հայտնեցին համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանին՝ կառավարության և համայնքի միջոցներով, իրենց քաղաքի ներհամայնքային գլխավոր ճանապարհի՝ Աբովյան փողոցի հիմնանորոգման համար:
Թող, որ խաղաղությունն ու հաջողություններն ուղեկցեն մեր երկրին և Արցախին:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Այրում համայնքի ավագանու նիստ
Այրում համայնքի ավագանու հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Այրում, Աբովյան 1
098-72-33-00
ayrum.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՐՈՒՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner